Kishore Kumar Hits

Khatchadour Tankian - Sers Vankum Datevi lyrics

Artist: Khatchadour Tankian

album: Inchbes Moranank


Սերս վանքում Տաթևի, մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է:
Ասի երդվիր, քո սերն եմ, Սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Վանքի վառվող մոմերը, շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Նորեն տեսա հանդեսում, սրբուհուն իմ երազի,
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց, դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ:
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists