Երբ բաց եղան գարնան կանաչ դռները Քնար դառան աղբյուրները Բինգյոլի Շարվեշարան անցան զուգված ուղտերը Յարս Էլ գնաց յայլաները Բինգյոլի Շարվեշարան անցան զուգված ուղտերը Յարս Էլ գնաց յայլաները Բինգյոլի Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի ♪ Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ Քույրիկ, ասա, որն Է ճամփան Բինգյոլի Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ Քույրիկ, ասա, որն Է ճամփան Բինգյոլի Որն Է ճամփան Բինգյոլի Որն Է ճամփան Բինգյոլի