Kishore Kumar Hits

Mi Qani Hogi - Axjik Chxjik lyrics

Artist: Mi Qani Hogi

album: Mi Qani Hogi


Քեզ տանեմ կինո, թե կարմիր վարդեր
Որ քաղել եմ արդեն ոտերիդ տակ շպրտեմ
Թե քեզ կորցնեմ ու չփնտրեմ, որն ընտրեմ
Սպիտակ, թե կարմիր շորն ընտրեմ կամ հետդ ընթրեմ
Թե կասես խնդրեմ ու կթողես, որ գնամ
Թարսի պես մթնեց ու չեմ էլ իմանա
Ուր է հիմա նա, գուցե չմնա
Եթե չիմանա, որ չի դիմանա
Ուր է, ուր է հիմա նա
Նրան փնտրումա քամին
Ու ցանկացած ժամին
Քեզ կպաշտպանի դաժը Վան Դամից
Եսիմ որ ջանդամից, բռնել են 2 ժանդառմ ինձ
Ես էլ կատաղած ատամիս ցավից
Տվի դրա ճակատին էն ուժեղ քացովից
Դու էլ երևի սպասում ես տանը աղ ու հացով ինձ
Էն գեղեցիկ տանը, որ էրևում ա ձորից
Ու լցրել ես իմ սիրած հյութը կանաչ խնձորից
Որը սառն էր, կամաց-կամաց տաքացավ
Արևն էլ մգացավ, անցավ, վարդերն էլ չորացան
Ես էլ մնացի մենակ, ոնց որ ինչ-որ արձան
Քեզ նույն տեղում սպասող ծաղիկներով քարացած
Աղջիկ, որ չղջիկ էր ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկա
Կամ բախտ չկա գտնել էդ աղջկան
Որը որ չղջիկ էր ու ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկա
Կամ բախտ չկա գտնել էդ աղջկան
Տես ինչ սիրուն ա դրսում, անձրևից հետո
Ծիածանի գույները շարվել են հերթով
Դու էլ քո պարտեզում, գաղտնի ու թաքնված
Մի քիչ էլ ամաչկոտ տերևներից պախկված
Ես քո մասին լսել եմ, ինձ քո մասին ասել են
Որ քո մազերն ու մաշկը համերաշխ են
Ես քո նմանը տեսել եմ, ճանապարհին սպասել եմ
Ու ասել եմ, որ ինձ կհանդիպի հրաշքը
Գուցե նստենք լռենք, միգուցե չխոսենք
Գուցե խոսքերի փոխարեն էսօր գետը հոսեր
Եթե խոսեր քո սիրտը, տենաս ինչ կասեր
Հրավե՞ր, թե՞ ես կարծում եմ, որ չկա սեր
Մնա ստեղ ու հավատա, որ ես գիտեմ
Եթե արևը մեռնի էլ դժվար քեզ գտնեմ
Կփնտրեմ գիշերվա մեջ, խորը ամպերում
Տարօրինակ մի թռչուն, ինչ-որ մի տեղ է թռչում
Այնտեղ որտեղ ես չկամ, չկա նաև արև
Ապրում է մի աղջիկ-չղջիկ, սիրտս նա է տարել
Գուցե մի օր գտնեմ ես այդ աղջկան
Գուցե էլ չգտնեմ, երևի էլ բախտ չկա
Լսի
Աղջիկ, որ չղջիկ էր ու ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկա
Կամ բախտ չկար գտնես էդ աղջկան
Ով որ չղջիկ էր ու ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկա
Կամ բախտ չկար
Աղջիկ, որը չղջիկ էր
Գիշերվա նման աչքերը սև էր, մազերը պոչիկ էր
Գիշերը գա տեղիցս վեր կենամ
Այսինքն մութը ընգնի, որ քեզ էլի տենամ
Թե չէ ցերեկը էրևում են ավելորդ մարդիկ
Էնքան ավել մարդիկ, էտքան կարծիք
Մտքիս հետ դու ես աղջիկ, որը չղջիկ էր
Ճակատս վառվում ա, խնդրում եմ սրբիչը թրջի բեր
Աղջիկ, որը չղջիկ էր, ինձ գիշերով կանչի
Մնացածը ինչիդ են
Թո, թող մութը ընգնի, քեզ տենամ
Որ իրական դարձնենք էս թեման
Վեր կենամ ու բացեմ դուռս
Նենց ժպտամ, որ հասկանաս էկել ես դուրս
Բա ես հոգնել եմ մնամ մենակ
Դու գոնե գիշերով արի, մի հատ իրար տենանք
Եթե դու կաս, հորինել եմ քեզ, թե կգաս
Խլելու ես, թե կտաս, էթալու ես
Թե մինչև տասը մնաս
Ու չտաս վնաս
Աղջիկ, որ չղջիկ էր ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկա
Կամ բախտ չկար գտնել էդ աղջկան
Ով որ չղջիկ էր ու ցերեկները չկար
Գիշերներն էլ դժվար գտնես էդ աղջկան
Երևի քո արյան մեջ աղ չկա ու վախ չկար
Կամ բախտ չկար գտնել էդ աղջկան

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists