Kishore Kumar Hits

3.33 - Hayeli lyrics

Artist: 3.33

album: 3.33


Դու յուրահատուկ ես ու նման չես ուրիշ ոչ մեկին
Հլը մանուկ էիր, բայց ջոկում էիր արդեն մեծերին
Խոսում ես պարզ, հասկանում են քեզ բոլորը
Բայց քո մոտ են հավաքվել էսօր որովհետև ժողով ա
Մեկը ասումա դու Աստծուց ես, մյուսը սատանուց
Մեկը ասումա դու ստում ես, մյուսը հավատում
Ու էլ քեզ չի հուզում տաքն ու սառը, չարն ու բարին
Ու դու էլ չես ուզում տարբերվես էս սառը քարից
Քո համար մեկ ա եթե դու չես համար մեկը
Եթե դու չես հագնելու ամենաթանկ համազգեստը
Բա էդ ինձ պետք ա
Արդեն թողել եմ հետքս, տողերս հետս
Ես լավ եմ դու քեզ տես
Դե վեր կաց ուզում եմ մի երկու բառ ասես, որ հասկանամ ով ես դու
Հասկանաս ով եմ ես
Տես, ամեն ինչ նույննա
Մեր արյան գույնը, ծխածդ թույնը
Ասեց հայելուն նա
Ու քեզ չար բաներ են ցույց տալիս այս ճամփաները
Ու առանց պատճառ կկարդաս վատ ճառ
Մի փորձիր գտնես այստեղ քեզ
Հեռացիր, գնա շատ մեղկ ես այն վայրն էլի
Առանց հայելի
Ով ա կյանքը վայելում փայլերում
(Ինչ)
Ես հարցրի հայելուն քայլելուց
Իսկ նա ասաց
Քեզ մի պարզ հարց
Ասա ինձ, մանկությունդ ուր գնաց
Ուր գնացին ընկերներդ, որտեղ է սերդ
Որ տեղն է քոնը, գնաց վագոնդ
Ու տոնդ տենց էլ չկայացավ, չկա, անցավ
Ու հասկացար չկա պայծառ ապագան քեզ խոստացված
Ու կործանվումա կյանքդ նոր ստացված
Օրը նոր բացված ուզում ա քեզ տեսնի խորտակված, խոր թաղված ու նոր բացված
Որն այս թարս կկեղտոտի շորդ նոր կարված
Իսկ դու նոր հարված ես ստանում
Նոր տան վարձ ես տանում
Ու որքան բարձր ես գնում այնքան հարց ես գտնում
Ու չկա պատասխան ոչ մի գրքում, ոչ մեկի գրկում
Ու քեզ արդեն երկնքում են կնքում
Հանգիստ գայլերի մեջ կյանքդ վայելի
Ասաց ինձ ու
Հայելին...
Ու քեզ չար բաներ են ցույց տալիս այս ճամփաները
Ու առանց պատճառ կկարդաս վատ ճառ
Մի փորձիր գտնես այստեղ քեզ
Հեռացիր, գնա շատ մեղկ ես այն վայրն էլի
Առանց հայելի
Ու կոտրված հայելու կտորը գետնին ընկած
Նայեց վրես վերջին անգամ բայց չժպտաց
Ու ես տեսա իմ երեսը, որ կորցրել էի
Հայելին ասեց
Կներես ինձ քեզ մոռացել էի
Հիմա հիշում եմ բայց ուշա
Ու չի փրկի քեզ ուժդ
Ու մնացել ես դուրսը ու արդեն զգույշ ես
Փորձում ես քեզ գտնես բայց արդեն հուշ ես
Զգույշ քայլի, որ ոտքդ չմտնի փուշն էս
Ու մենք տեսնում ենք աչքերի մեջ ուրիշների
Զարմանք, թախիծ, սեր մի քիչ էլ վիշտ վերից
Ու միշտ վերից, ուրիշ տեղից, կուլիսներից մի քիչ սև գիծ
Ու էտ գիծը կդառնա ինձ ճանապարհ դեպի աշխարհ առանց խաչքար
Որի մեջ հայելին քեզ կդարձնի հանճար
Ու էլ պատճառ դու չես գտնի, զգույշ քայլի
Մի քիչ մնաց դու էլ ես դառնալու հայելի
Ու քեզ չար բաներ են ցույց տալիս այս ճամփաները
Ու առանց պատճառ կկարդաս վատ ճառ
Մի փորձիր գտնես այստեղ քեզ
Հեռացիր, գնա շատ մեղկ ես այն վայրն էլի
Առանց հայելի

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists