Kishore Kumar Hits

3.33 - Gitem lyrics

Artist: 3.33

album: 3.33


Գիտեմ լսել. գիտեմ հանգիստ սպասել
Գիտեմ պետք չի վազել, եթե ոտքդ ես վնասել
Գիտեմ ինչքան անցավ ու ինչքանա մնացել
Գիտեմ ովքեր եկան, ու ովքեր են գնացել
Գիտեմ մարդկանց, որ լավա նրանց հետ,
ու եթե նեղացնեմ ինչպես բերեմ նրանց հետ
Գիտեմ չարժի անցնել առանց հերթ, մի տեղ որտեղ բոլորը շտապում են
երևի դու էլ գիտես որ
Խելք պետք չի հիմարին ով գրքերա թափում
Գիտեմ չարը չի դառնա բարի, քարը փափուկ
Ու Հաճախ տեղ չի հասնում նա ով շատա շտապում
Մեկն էլ հանգիստ բառերնա գրիչով կապում
Գիտեմ կա վախ, սուտ, կա դավաճանություն
Ու դա ավաղ, շուտ կդառնա սովորություն
Մի քանի տարի կանցնի, կդառնաս պատմություն
Պիտի մնալ բարի ու չանել վատություն
Գիտեմ մենակ հեշտ չի, ու դժվարա միասին
Իմ մասին կպատմեմ լսողների մի մասին
Ովքեր տեսան, հասկացան ու ուզեցին գալ
Գիտեմ տեսնելը քիչա պետքա նաև զգալ
Գիտեմ մենակ հեշտ չի, ու դժվարա միասին
Իմ մասին կպատմեմ լսողների մի մասին
Ովքեր տեսան, հասկացան ու ուզեցին գալ
Գիտեմ տեսնելը քիչա պետքա նաև զգալ
Գիտեմ մի տեղ կա բայց գնալը մեղքա
Ճանապարհը ճեղքա տվել, փողոցնա նեղ քանդվել
Հա վատա (որ) մեր հավատը
Մեկին միշտ քիչա, մեկին էլ շատա
Գիտեմ որ գիտես, կյանքը քո առջև փռվելա
Գորգի պես գեղեցիկ, գունավոր, բայց տակից թունավոր
Նետերով կան մարդիկ քեզ հետևող
Ու մարմնովդ միշտ կանցնի թեթև դող
Գիտեմ անիմաստա շատերին ասել էս ամենը
Աղոթքից հետո' անպայմանա Ամեն-ը
Բառեր չեն ընդհամենը, որ կգրվեն, կջնջվեն
Գիտեմ շատերը հավատում են, որ տանջվեն
Գիտեմ, որ հիման շատ հաճախ հետոյա դառնում
Գիտեմ մեկ-մեկ այն ինչ չպիտի վառվի' կրակա դառնում
Ու պետք չի, որ քեզ փնտրես կրակի մեջ
Մեկա մի օր, գալույա ծրագրին վերջ
Գիտեմ մենակ հեշտ չի, ու դժվարա միասին
Իմ մասին կպատմեմ լսողների մի մասին
Ովքեր տեսան, հասկացան ու ուզեցին գալ
Գիտեմ տեսնելը քիչա պետքա նաև զգալ
Գիտեմ մենակ հեշտ չի, ու դժվարա միասին
Իմ մասին կպատմեմ լսողների մի մասին
Ովքեր տեսան, հասկացան ու ուզեցին գալ
Գիտեմ տեսնելը քիչա պետքա նաև զգալ

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists