Kishore Kumar Hits

The Bambir - O.C. lyrics

Artist: The Bambir

album: Upsessions


Լիներ քարաշեն մի դղյակ,
Իսկ դու' ներսում դիցուհի,
Ես էլ լինեի շրջող մի ասպետ,
Որ էս կողմերում չէր եղել:
Ու դղյակում քո այդ շքեղ
Վազվզեր մի սև կատու,
Չար մարդիկ էլ չամաչեին
Չարությունից իրենց ազդու
Ա՜խ,
Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսինն,
Եվ ինչպես չքնաղ մի երազ' կլինեի միայն քեզնով հարբած,
Գիշերներով կերգեի ես քեզ, սիրելիս:
Կսահեր մի օր լիալուսին
Ու կկանգներ քո տանիքին,
Երազիդ մեջ երգը կլսեիր
Թափառական ասպետի:
Խավար հագած' դղյակում ձեր
Կպտպվեի ողջ գիշեր,
Սև կատուն էլ իր մռռոցով
Մինչ լուսաբաց ինձ կուղեկցեր:
Ա՜խ,
Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսինն,
Եվ ինչպես չքնաղ մի երազ' կլինեի միան քեզնով հարբած,
Գիշերներով կերգեի ես քեզ, սիրելիս: Պատուհանից դուրս կնայեիր,
Ու քո մեջ մի բան կփոխվեր,
Գուցե սիրեիր դու այն ասպետին,
Որ քեզ համար է միշտ երգել:
Նույն այդ գիշեր քեզ կտանեի
Հեռու-հեռու չար մարդկանցից,
Սև կատվին էլ ամուր գրկած'
Կհեռանայինք շքեղ դղյակից:
Ա՜խ,
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում,
Միայն նա'
Գնացքից ուշացած մի անցորդ սուլում է մեր երգը շատ ծանոթ,
Սև կատուն էլ մռում է կողքից:
Ա՜խ,
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում: (3 անգամ)

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists