Kishore Kumar Hits

Rouben Hakhverdian - Yerevani Gisherneroum lyrics

Artist: Rouben Hakhverdian

album: Midnight


Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում:
Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
Ու հուշերիս լքված այգում
Ես անցյալիս եմ հանդիպում:
Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմն է լողում,
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում,
Ու չկա ազատում,
Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում
Ու չկա փրկություն:
Իմ քնքուշ սևահեր,
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ո՜ւմ ես թողել
Ինձ թողել, հեռացել:
Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում,
Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:
Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվոմ,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին,
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին:
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում...

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists