Ձյան սպիտակ վերմակի տակ Հողը տաք է այնքան տաք Ինչպես շունչը իմ մանկան Քնի մեջ առավոտյան: Ինչպես շունչը իմ մանկան Քնի մեջ առավոտյան: Քնի մեջ առավոտյան Կա մի պահ հավերժության Փոքրիկիս իր երազում Հրեշտակներ են այցելում: Նա ժպտում է քնի մեջ Երբ երազն է օրորվում Բայց երազը ունի վերջ Երբ որ օրն է արթնանում: Երբ որ օրն է արթնանում Իր հետ ուր է մեզ տանում Թե երազ է դա մի նոր Որ տեսնում ենք ամեն օր: Պղտոր գետը հոգսերի Մեզ տանում է դեպի վար Տուր ինձ ձեռքդ բարեկամ Մենք պետք է օգնենք իրար: Մութ է մութ է մեր ճամփան Չի երևում ոչ մի բան Խոսքերը մեկ են արել Տեր Աստվածն ու |սատանան: Քեզ դեռ շատ կտրորեն Կծաղրեն ու կգնան Հետո կամ կփոշմանեն Կամ ուժեղ կհռհռան: Բայց որքան էլ տրորեն, Տրորեն ու հռհռան, Չես դառնա դու սրիկա Մանկության Փոքրիկ իշխան: Հրաշքները չեն մեռնում Նրանք կան ու կմնան Թե հավատ կա քո սրտում Եվ կա սերը անձնական: Հրաշքները կմնան, Քանզի կա Փոքրիկ իշխան, Որ սիրում է տիեզերքն Ու աշխարհը այս դաժան: Մի լքիր ինձ հետ մնա, Մանկության Փոքրիկ իշխան, Միասին պիտի անցնենք Ճանապարհը փորձության: Մութ է մութ է մեր ճամփան, Չի երևում ոչ մի բան, Խոսքերը մեկ են արել Տեր Աստվածն ու սատանան