Kishore Kumar Hits

Rouben Hakhverdian - Yeze lyrics

Artist: Rouben Hakhverdian

album: The Best Of Rouben Hakhverdian


Մոռացի'ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի'ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա' ինքդ քեզ,
Մի անգամ հավատա' քո Աստծուն,
Հավատա' քո հոգուն,
Հավատա' ինքդ քեզ,
Եվ այրի'ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի'ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,
Եղիր հե'զ, բանող ե'զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա' քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա'րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է
Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ' անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր' հաճելի մոռացում, այցելի'ր մեզ հաճախ,
Այցելի'ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր' հաճելի մոռացում, այցելի'ր մեզ հաճախ,
Այցելի'ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:
Եղիր հե'զ, բանող ե'զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա' քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists