Բայց դե աշխարհը իմ փլուզվեց Պատեր էի շարել, քանդվեց Երբ դու եկար, ու քո ձեռքերում Մաքուր-մաքուր մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում... Մարգարիտ եմ դառնում... Անսահման կրքերի վտանգավոր մի աստիճան Եթե բախտ ունես, կզգաս գոնե մեկ անգամ Կամ պահում ես ամուր, Սիրում ես շատ զգույշ Կամ էլ հիշում ես' տանջվելով ցմահ Ինչպես էր իմ մարմինը' խմորված քո ձեռքերի մեջ, արգելված մտքերի հետ... Դե թքած, թե ինչ են խոսում Ես քեզ եմ ուզում Չէ՞ որ քո հետ ես մաքուր մարգարիտ եմ դառնում Բայց դե աշխարհը իմ փլուզվեց Պատեր էի շարել, քանդվեց Երբ դու եկար, ու քո ձեռքերում Մաքուր-մաքուր մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Սեփական հեքիաթների հերոսներին խիստ շփոթել ենք Մեծացել, հասկացել, խաբնվել, առաջ անցել ենք, Մեկ ա' դու ես հայտնվում Անընդմեջ իմ երազում, Զգուշորեն հետապնդո՞ւմ, թե՞ ես եմ գժվում Գոռում էի ես լուռ, ու ոչ ոք ինձ չլսեց, Քիչ-քիչ հանձնվում պայքարի մեջ ինքս ինձ հետ Ա՜խ, չէ՞ որ միայն ես Քո ձեռքերում մաքուր-մաքուր մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում Մարգարիտ եմ դառնում