Լեռների հո-հովը կպաչի դաշտը կակաչի Քեզ իմ սիրտը կկանչի, ի'մ Հայաստան ջան: Հեռուներ, հե-հեռավոր ափեր ձեզ կասեմ հաջող, Քեզ բարեւ կտամ իմ հող, ի'մ Հայաստան ջան: Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես, Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես: Սարերիցդ մի սարը ես եմ, Ծիրանիդ մի ծառը ես եմ, Անունիդ մի տառը ես եմ, Ի'մ անուշ Հայաստան ջան: Արեւիդ մի շողը ես եմ, Երգերիդ մի տաղը ես եմ, Քո կարոտն առնողը ես եմ, Ի'մ անուշ Հայաստան ջան: Գետերի հա-հարազատ հունով ջուրը կհոսի, Սիրտս հետդ կխոսի, ի'մ Հայաստան ջան: Դարերից հո-հորովելներից երգդ կլսեմ, Ու քեզ նորից կասեմ ի'մ Հայաստան ջան: Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես, Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես: Սարերիցդ մի սարը ես եմ, Ծիրանիդ մի ծառը ես եմ, Անունիդ մի տառը ես եմ, Ի'մ անուշ Հայաստան ջան: Արեւիդ մի շողը ես եմ, Երգերիդ մի տաղը ես եմ, Քո կարոտն առնողը ես եմ, Ի'մ անուշ Հայաստան ջան: