Իմ կյանք եկար դու անձայն, անտես,
Դարձար հանկարծ դու սիրո աշխարհը իմ,
Հավատացի, սիրեցի ես քեզ,
Քո սիրտ մտա, սեր գտա:
Հավատա, որ քոնն եմ,
Ու հոգին իմ քո սիրով ապրում է,
Ու հիմա դու զուր ես, կասկածում,
Ու տանջում ինձ այսպես:
Սիրտը իմ թե մտնես, կտեսնես քո անունը,
Ու սերը իմ ծովերի պես վարար ու անհուն է,
Դու հասկացի'ր, ես քեզ հետ,
Ինքս ինձ ուրացել եմ,
Մի' կասկածիր,
Քեզ համար ողջ աշխարհը ուրացել եմ,
Մի' կասկածիր:
Հասկացի'ր, որ միակն ես իմ,
Ջնջել եմ ես իմ սիրո հետքերը հին,
Մի' կասկածիր, սիրտը իմ տվել եմ քեզ,
Ու հետո երդվել եմ ես:
Որ քոնն եմ, ու հոգին իմ քո սիրով ապրում է,
Ու հիմա դու զուր ես կասկածում,
Ու տանջում ինձ այսպես,
Սիրտը իմ թե մտնես, կտեսնես քո անունը,
Սերը իմ ծովերի պես վարար ու անհուն է:
Սիրտը իմ թե մտնես, կտեսնես քո անունը,
Ու սերը իմ ծովերի պես վարար ու անհուն է,
Դու հասկացի'ր,
Քեզ համար ինքս ինձ մոռացել եմ,
Մի' կասկածիր,
Քեզ համար ողջ աշխարհը ուրացել եմ:
Поcмотреть все песни артиста