Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր, Հեռացած օրոր ու տաքուկ ձեռքեր, Հայացքով անուշ ինձ շոյող աչքեր Ու կարոտ դարձած մանկության օրեր: Ուր էլ գնամ դու ինձ հետ արի, Դու իմ միակ, իմ արթուն փերի, Իմ միակ մայր իմ բարի, Քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ: (ԿՐԿՆԵՐԳ) Լույսը քո անհուն աչքերում անմար Վառ աստղի նման ինձ տանում է, Սերն է քո հոգում մի ամբողջ աշխարհ Իմ անհոգ ու խենթ օրերի: Ինձ համար գիշերը մոմեր վառած Նուրբ ձեռքերը ես համբուրում եմ, Քո սիրո համար, իմ մայրիկ բարի, Ողջ աստղերը քիչ են էլի: Քո գրկում այնպես երջանիկ եմ ես, Երազում անգամ լուռ ժպտում եմ քեզ, Դու մնա ինձ հետ ու ապրիր հավետ, Չեմ թողնի երբեք միայնակ լինես: Ծով է հոգիդ ու աղբյուր վարար, Լուսե երազ ես դու ինձ համար, Իմ միակ մայր իմ բարի, Քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ: (ԿՐԿՆԵՐԳ) Լույսը քո անհուն աչքերում անմար Վառ աստղի նման ինձ տանում է, Սերն է քո հոգում մի ամբողջ աշխարհ Իմ անհոգ ու խենթ օրերի: Ինձ համար գիշերը մոմեր վառած Նուրբ ձեռքերը ես համբուրում եմ, Քո սիրո համար, իմ մայրիկ բարի, Ողջ աստղերը քիչ են էլի: