Kishore Kumar Hits

Artem Valter - Sam lyrics

Artist: Artem Valter

album: Sam


Արթնացել էին դևերը, ու քնել էր խիղճը խոր,
Նա ձմռան ցրտին մրսում էր, չուներ հագնելու շոր,
Նա խնդրում էր 2 բան' ցամաք հաց ու բաճկոն,
Նա փնտրում էր կարեկցանք, ու ցավում էր սիրտը մոր,
Տանը դապսում էր զավակը' Սամը սոված,
Մնացել էին երկուսը, մնացածն էլ չկային,
Հայրը չէր վերադարձել, մեծ եղբայրը կորել էր,
Կորցրել էին ամեն ինչ, կյանքը կատաղել էր,
Ամեն ինչ նրանց դեմ էր, դեմ էր եղանակը,
Հիշում եք իննսունականների ձմռան մկրատը,
Կտրում էր մեջտեղից, թողում էր տեղում,
Սառում էր բարությունը, մարդկությունն էր մեռնում,
Նա փնտրում էր տաք տեղ, փնտրում էր կրակ,
Փնտրում էր ուտելիք ու քայլում էր արագ,
Նա փնտրում էր պատասխան, գնում եկեղեցի,
Եկեղեցու դուռը փակ էր. քահանան էլ գործ չունի, էյ.
Մեկ-մեկ հանդիպում ենք, ու մեկ-մեկ խոսում,
Սամը ունի ամեն ինչ, բայց չի մոռանում,
Մեկ -մեկ հանդիպում ենք ու մեկ-մեկ տխրում,
Սամը ունի ամեն ինչ, բայց չի լավանում։
Մեկ - մեկ ինձ ասումա Արտ հիշում ես դպրոցը,
Հիշում ես էս մարդուն, կամ էլ էս փողոցը,
Ես էլ ամեն ինչ հիշում եմ շատ լավ,
Սամը իմ ընկերն ա ու տեսել ա լիքը ցավ,էյ։
Փետրվարի սկիզբն էր, ամեն ինչ բարդացավ,
Մտնում ա տան տերը ու մի քիչ բարկացած,
Ասումա վարձը պետք չի, տալիս եմ մեկ օր,
Մեկնում եմ երկրից, վաճառում եմ տունն էսօր։
Սառում ա օդը ավելի, ցավում ա փորը սոված,
Սամը նայում ա տանտիրոջը, տանտիրոջը սառած,
Հավաքում են ինչ ունեն' հազիվ մի ճամպրուկ,
Ասում են շնորհակալություն, շնորհակալ ու ցտեսություն։
Փողոցից փողոց, մայթերով անխիղճ,
Քայլում են երկու ստվեր'մրսած ու անօթի,
Թակում են ինչ որ դուռ, խնդրում են տաք ջուր,
Բացում ա մի ծերուկ ու տանջում ա խիղճը լուռ։
Կանչում ա ներս նրանց, տաքանում են, ուտում,
Ասում ա ես էլ մենակ եմ, ոչ ոք ինձ չի խնամում,
Ու մնում են երեքով'ծերուկի հետ բարի,
Էդմոն պապը լավն էր, հոգին լուսավորի, էյ.
Մեկ-մեկ հանդիպում ենք ու մեկ-մեկ խոսում,
Սամը ունի ամեն ինչ, բայց չի մոռանում,
Մեկ-մեկ հանդիպում ենք ու մեկ-մեկ տխրում,
Սամը ունի ամեն ինչ բայց չի լավանում,
Մեկ-մեկ ինձ ասում ա Արտ հիշում ես դպրոցը,
Հիշում ես էս մարդուն կամ էլ էս փողոցը,
Ես էլ ամեն ինչ հիշում եմ շատ լավ,
Սամը իմ ընկերն ա ու տեսել ա լիքը ցավ, էյ։

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists