Kishore Kumar Hits

Karnig Sarkissian - Garodi Hishadagin - Live in Concert Vol. 1 lyrics

Artist: Karnig Sarkissian

album: Anmar Mna: Armenian Patriotic Songs


Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն
Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն
Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերում
Դրօն հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։
Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերում
Դրօն հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։
Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը վեհ
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։
Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։
Արի Դաշնակ Դրօ, բազկիդ ուժը վեհ, Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։
Դաշնակցականի վայել աննկուն կամքով
Պայքարել ես, ապրել ազգի կարօտով
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով'
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով...
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով'
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով...
Արի Դաշնակ Դրօ, բազկիդ ուժը վեհ, Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։
Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists