Kishore Kumar Hits

Arthur Meschian - Days lyrics

Artist: Arthur Meschian

album: Live At Aram Khachatryan Concert Hall


Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա։
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա։
Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ,
Սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը' գոլորշու նման,
Հպվեց նրան, դարձավ կաթիլ։
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած։
Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված։
Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն։
Ինչո՞ւ է բեմը լուսավոր,
Իսկ դահլիճի շարքերը' աննշմար։
Մի տող, մի տուն, մի երգ' ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել։
Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին։
Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմված թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը' որ կոչվում է սեր։
Նա է, որ չի ներում կեղծիք,
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային։
Լույսն է սիրո քեզ ուղեկցում,
Ամեն վարկյան ռազմի դաշտում։
Սերն է, որ մեզ գուցե փրկի
Կամ էլ կորցնի անապատում։
Սերն է միակ տերն ու արքան,
Մնացածը' ունայնություն։
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում։
Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած։
Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր' երկար-երկար սատկած ձմեռ։
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի։
Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա։
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա
Օրերը նենգ, օրերը ստոր,
Օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների,
Սակայն' երբեք-երբեք ծնկի չեկած։

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists