Kishore Kumar Hits

Arthur Meschian - Epitaph lyrics

Artist: Arthur Meschian

album: Live At Aram Khachatryan Concert Hall


Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
հիշի'ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի'ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:
Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,
լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
հիշի'ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա,
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:
Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,
և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
հիշի'ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի'ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա.
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա...

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists