Մեծածավալ և հիասքանչ տաճարների Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը' Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի, Ադամանդե շարքով հյուսված խաչերը: Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր, Եվ տոնական կախարդական զանգերը: Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք Փայտյա խաչով օրհնված Հայր մեր-ը: Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս, Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը: Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը: Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր: Ամենը ձեզ' քարոզների խորհուրդն անգին: Խունկի բուրմունքը կանթեղի մէջ, Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ Եվ տարերքին տրված խելառ օրերը: Այսպես պոկված ճյուղի նման, կյանքի ծառից, Մոլորվեցինք այս աշխարհի մեջ: Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի, Եվ անաստված դարի մեղքերը: Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր: Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր: