Kishore Kumar Hits

Arthur Meschian - So They Say lyrics

Artist: Arthur Meschian

album: Hit Collection


ԱՍՈՒՄ ԵՆ
Խոսք՝ Մուշեղ Իշխան Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան
Ասում են կարճ է կյանքը, շուտ կը մարի սրտի զարկը,
բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած շարան շարան, կը ձանձրանան։
բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած շարան շարան, կը ձանձրանան։
Ասում են քաղցր է կյանքը, և անսահման երկրի փառքը,
բայց գրկի մեջ բուրաստանի, ծաղիկների դեմ գեղանի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
բայց գրկի մեջ բուրաստանի, կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
Եղանակ
Ասում են խորն է կյանքը, լույս է համայն երկրի հանքը,
բայց կանչի դեմ ծիածանի, կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
բայց կանչի դեմ ծիածանի, կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
Ասում են նոր է կեանքը, միշտ կը հնչի սիրոյ զանգը,
բայց աներազ առանց տաղի, սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
բայց աներազ առանց տաղի, սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։
Եղանակ

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists