Երևանում տոն է թող բոլորը գան Օդը հրաշալի է, ջուրն անմահական Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ: Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան, Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան... Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան: Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան, Ջուրը անուշիկ է, օդը աննման, Օտար ափերից դարձիր Հայոց քարավան, Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան: Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում, Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով, Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա: Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում, Սևանի ջրերը հույսեր են բերում, Շենքերի թևերը հասան Մասիս սար, Աղջիկների սերը սարին հավասար: